window.dataLayer = window.dataLayer || []; function gtag(){dataLayer.push(arguments);} gtag('js', new Date()); gtag('config', 'G-CQ4NQY0NCM'); Վաճառքի մասնագետ |Humancapital Humancapital

Վաճառքի մասնագետ

Դիմել Հիմա
«Հյումն Քյափիթալ»
place 0| Հիմնական

Նկարագրություն

«Հյումն Քյափիթալ» ընկերությունը փնտրում է եռանդուն, ճկուն մտածելակերպով վաճառքի մասնագետի, ով կնպաստի նոր համագործակցությունների հաստատմանը և կխթանի ընկերության վաճառքների աճը: Սա լավ հնարավորություն է մասնագիտանալ տվյալ ոլորտում և միանալ հավակնոտ թիմին:

Պարտականություններ

Իրականացնել շուկայի ուսումնասիրութուն, հաճախորդների ներգրավում, պատվերների ձևավորում, մեծաքանակ գնումներ կատարող գնորդների սպասարկում խանութ սրահում,
Տրամադրել հաճախորդներին ամբողջական ու ճշգրիտ տեղեկատվություն կազմակերպության արտադրանքի, ծառայությունների վերաբերյալ,
Պատրաստել կոմերցիոն առաջարկներ, վարել բանակցություններ,
Վաճառքից հանել անորակ և անշտկելի թերություններ ունեցող ապրանքները, անհրաժեշտության դեպքում տեղում տեղեկացնել անմիջական ղեկավարին,
Կազմակերպել ապրանքի վերադարձի, դուրսգրման, վերագնահատման և պահեստավորման գործընթացը:

Պահանջներ և փորձառություն

Բարձրագույն/միջին մասնագիտական կրթություն մարքեթինգի, սպասարկման կամ սոցիալական գիտությունների ոլորտում,
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի, սպասարկման կամ կառավարման ոլորտում,
Տեղեկատվության վերլուծության և հաշվետվությունների կազմման հմտություններ,
Կազմակերպչական, հաղորդակցման գերազանց հմտություններ,
Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն,
Բանակցությունների վարման, կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
Համակարգչային ծրագրերի իմացություն. MS Office, 1C,
Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Պահանջվող մակարդակը՝ Ավագ
  • Հմտություններ`
  • Վերջնաժամկետ`2021-05-05
  • Աշխատավարձ`